News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Իսպանիան եւ Արգենտինան շաբաթ օրը մեղադրանքներ են փոխանակել այն բանից հետո, երբ Իսպանիայի տրանսպորտի նախարար Օսկար Պուենտեն ենթադրել է, որ Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը թմրանյութեր է օգտագործում, տեղեկացրել է Reuters-ը։

Պուենտեն Սալամանկայում ուրբաթ տեղի ունեցած բանավեճի ժամանակ ենթադրել է, որ Միլեյը «նյութեր է օգտագործել» անցած տարվա ընտրարշավի ժամանակ։

Շաբաթ օրը Միլեյի գրասենյակը հայտարարություն է հրապարակել, որում դատապարտել է այդ արտահայտությունները, ինչպես նաեւ քննադատել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսին։

Նա մեղադրել է Սանչեսին այն բանում, որ նա «վտանգի է ենթարկում իսպանացի կանանց՝ թույլ տալով անլեգալ ներգաղթը», եւ խախտում է Իսպանիայի ամբողջականությունը՝ գործարքներ կնքելով անջատողականների հետ, իսկ նրա «ձախ քաղաքականությունը մահ եւ աղքատություն է բերում»։

Դա, իր հերթին, առիթ է տվել, որ Իսպանիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտի այն տերմինները, որոնք օգտագործվել են արգենտինյան հայտարարությունում եւ որոնք «չեն համապատասխանում երկու եղբայրական երկրների եւ ժողովուրդների միջեւ հարաբերություններին»։

Միլեյի ընտրությունից հետո, որը երկրի ղեկավար դարձավ դեկտեմբերին, հարաբերություններն Արգենտինայի եւ Իսպանիայի միջեւ, որտեղ կառավարում է ձախ կոալիցիան Սանչեսի Սոցիալիստական կուսակցության գլխավորությամբ, զգալիորեն սառել են։

Միլեյը հրապարակայնորեն աջակցել է Իսպանիայի Vox հակաիմիգրացիոն ուլտրաաջ կուսակցությանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ