News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

The Washington Post-ի հետաքննությունը պարզել է, որ ամերիկյան ուժերը անօդաչուի հարվածի հետևանքով  սպանել են մի հովվի՝ նրան շփոթելով Ալ-Քաիդայի բարձրաստիճան պաշտոնյայի հետ:

«2023 թվականի մայիսի 3-ին Միացյալ Նահանգները միակողմանի հակաահաբեկչական ավիահարված է հասցրել Սիրիայի հյուսիսարևմուտքում «Ալ-Քաիդայի» բարձրաստիճան առաջնորդի ուղղությամբ, - ասվում է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության հայտարարության մեջ՝ միջադեպից գրեթե մեկ տարի անց:- Հետաքննությունը պարզել է, որ ԱՄՆ զինվորականները սխալ են որոշել «Ալ-Քաիդայի» ենթադրյալ թիրախը, և որ նրա փոխարեն սպանվել է քաղաքացիական անձ՝ պարոն Լյուֆթի Հասան Մաստոն»:

The Washington Post-ը սկսել է իր հետաքննությունը 2023 թվականի մայիսին մահաբեր հարվածից հետո՝ կասկածի տակ դնելով «Ալ-Քաիդայի» զինյալի անձը, որն, ըստ ամերիկացի պաշտոնյաների, սպանվել է: Մեկ ամիս անց ԱՄՆ զինվորականները սկսեցին միջադեպի սեփական հետաքննությունը:

Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ իր հետաքննությամբ պարզել է, որ գործողության հետ կապված «մի քանի խնդիրներ» են ծագել, սակայն հստակ չի բացատրել, թե ինչու չի հաջողվել նույնականացնել թիրախը:

Սպանված հովիվը 56 տարեկան էր և բնակվում էր Սիրիայի Քորկանյա քաղաքում։ Նրա մահվան օրը ամերիկյան Predator անօդաչու թռչող սարքը հետևել է նրան և արձակել Hellfire հրթիռ, որն ընկել է նրա տան հետևում:

Պենտագոնի աղբյուրը The Washington Post-ին ասել է, որ ԱՄՆ անօդաչուի հարվածը ձախողվել է որոշումների կայացման և ճշգրտության հետ կապված խնդիրների, ինչպես նաև անձնակազմի  «հաստատման կողմնակալության և համախմբվածության բացակայության» պատճառով:

The Washington Post-ը նշել է, որ դեռևս պարզ չէ, թե ով է եղել թիրախը, կամ արդյոք որևէ մեկը պատասխանատվության է ենթարկվել սխալ հարվածի համար:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ