News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել է, որ Վաշինգտոնը չի համաձայնի Էր Ռիադի հետ պաշտպանական պայմանագրին, քանի դեռ Սաուդյան Արաբիայի և Իսրայելի միջև հարաբերությունները կարգավորելու պայմանավորվածություն ձեռք չի բերվել։

«Համապարփակ տեսլականը երկկողմանի փոխըմբռնումն է ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի միջև, համակցված Իսրայելի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների նորմալացման հետ, համակցված Պաղեստինի ժողովրդի անունից նշանակալի քայլերով,- ասել է Սալիվանը Financial Times-ին:- Այդ բոլորը  պետք է համակցվեն... անհնար է մի մասը առանձնացնել մյուսներից»:

«Ես ակնկալում եմ, որ առաջիկա ամիսներին դուք նախագահից և մեզանից ավելին կլսեք այն ճանապարհի մասին, որը մենք կարծում ենք, որ կարող է հանգեցնել ավելի ապահով Իսրայելի և ավելի խաղաղ տարածաշրջանի»,- ասել է նա:

«Մեզ մնում է միայն մշակել, թե ինչն է մեր կարծիքով իմաստալից (և) փորձել դրանում ներգրավել տարածաշրջանային որքան հնարավոր է շատ երկրների, իսկ այնուհետև ներկայացնել այն, և ի վերջո, դա կախված կլինի Իսրայելի ղեկավարությունից և, անկեղծ ասած, ի վերջո, Իսրայելի ժողովուրդը կարող է որոշել՝ սա այն ճանապա՞րհն է, որով ցանկանում է գնալ, թե՞ ոչ»,- հավելել է Սպիտակ տան ներկայացուցիչը։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ