News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Երբ ԱՄՆ-ն Գազայում հոկտեմբերի 7-ին սկսված հակամարտությունից հետո խնդրեց Քաթարի պաշտոնյաներին միջնորդ հանդես գալ համաձայնություն ձեռք բերելու հարցում, Դոհան դա համարեց այն ժառանգության շարունակությունը, որը ստեղծվել էր վերջին 30 տարվա ընթացքում՝ որպես տարածաշրջանային արբիտր  և խաղաղարար, գրում է Al Jazeera-ի թղթակից Հաշեմ Ահելբարան:

Ըստ հեռուստաալիքի թղթակցի, Քաթարն օժտված է հսկայական քաղաքական լծակներով։ Այս առումով նա վկայաբերել է հաջող միջնորդության մի քանի օրինակ, այդ թվում՝ ամերիկացիների և թալիբների միջև։

«Այս անգամ դինամիկան փոխվել է,- ասել է նա,- մանավանդ այն բանից հետո, երբ նոյեմբերի վերջին հաջողվեց գործարք կնքել, իսկ հետո այն փլուզվեց»:

Ըստ Ահելբարայի, քաթարցիները կարծում են, որ Իսրայելն իրենց օգտագործել է որպես «քաղաքական հարվածման տանձ», և, հիմնվելով Քաթարի պաշտոնյաների հայտարարությունների վրա, այժմ  երկիրը կարող է վերանայել միջնորդի իր դերը:

Սա կարող է նշանակել, որ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոն, հնարավոր է, ստիպված լինի լքել Քաթարը։

«Եթե դա տեղի ունենա, դա ոչ միայն կձախողի արագ կարգավորման հնարավորությունները: Դա մոտ ապագայում կարող է էլ ավելի մեծ անորոշության հանգեցնել, քանի որ եթե քաղբյուրոյին խնդրեք տեղափոխվել, նրանք կունենան երեք տարբերակ՝ Իրան, Լիբանան և Թուրքիա»,- նշել է նա։

Ավելի վաղ իսրայելական Times of Israel լրատվամիջոցը, հղում անելով իր աղբյուրին, հայտնել էր, որ Քաթարը պատրաստ է ընդունել ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին Դոհայից արտաքսելու ԱՄՆ խնդրանքը և ակնկալում է, որ դա կարող է արվել մոտ ապագայում։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն անցյալ ամիս Քաթարի վարչապետ Մուհամեդ Ալ Թանիին հայտարարել էր, որ Դոհան պետք է արտաքսի ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին, եթե խմբավորումը շարունակի մերժել պատանդների գործարքի առաջարկները, հայտնել է ամերիկացի պաշտոնյան՝ հաստատելով Washington Post-ի տեղեկատվությունը։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ