News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Վերջին ամիսներին ռուսաստնյան զորքերը ավելի քան 1 միլիարդ դոլարի վնաս են հասցրել ուկրաինական էներգահամակարգին: Կորուստներն աճելու են։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոն, հայտնում է «Экономическая правда»-ն՝ երկրի էներգետիկայի նախարարությանը հղումով։

Նշվում է, որ զանգվածային գրոհների հետևանքով հիմնական վնասը ստացել են ջերմային և հիդրոէլեկտրակայանները, ինչպես նաև էլեկտրահաղորդման համակարգերը։ Միաժամանակ շարունակվում են անօդաչուներով, բալիստիկ հրթիռներով և հրետանիով ամենօրյա հարվածները տարբեր տեսակի էներգետիկ օբյեկտների վրա։

«Այսօր մենք խոսում ենք ավելի քան մեկ միլիարդ դոլարի վնասի մասին։ Բայց հարձակումները շարունակվում են, և ակնհայտ է, որ կորուստները կմեծանան»,- ասել է Գալուշչենկոն։

Բարենպաստ եղանակի շնորհիվ առայժմ հաջողվում է  վերականգնվող էներգիայի աղբյուրներով հավասարակշռել էներգետիկ համակարգը։

Վերականգնողական և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու, ինչպես նաև մանևրային գեներացիայի հզորությունների մեծացման համար օգտագործվում է  միջազգային գործընկերների օգնությունը, ասվում է հաղորդման մեջ։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ