News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Կիրակի հազարավոր հունգարացիներ բողոքի ակցիա են անցկացրել վարչապետ Վիկտոր Օրբանի դեմ՝ Եվրախորհրդարանի և իշխանության տեղական մարմինների ընտրություններից մի քանի շաբաթ առաջ, որոնք պետք է կայանան հունիսի սկզբին, հայտնում է Reuters-ը։

Պետեր Մադյարը՝ կառավարության նախկին պաշտոնյան, որին որոշ դիտորդներ համարում են  Օրբանի համար վերջին տարիների առաջին լուրջ սպառնալիքը, հանրահավաք էր կազմակերպել, որին մասնակցել է մոտ 10,000 մարդ արևելյան Դեբրեցեն քաղաքում, որը իշխող «Ֆիդես» կուսակցության հենակետն է:

«Ֆիդես» կուսակցության թեկնածուներն առաջատար են քաղաքում 1990-ականների վերջից, երբ իշխող կուսակցությունը վերջին ընտրություններում հավաքեց ձայների մոտ 60%-ը, մինչդեռ ընդդիմադիր կուսակցությունները ստացան ձայների մոտ մեկ երրորդը։

Դիմելով դրոշներ ծածանող աջակիցներին՝ Մադյարը քննադատեց Օրբանի հիմնական քաղաքական միջոցառումներից մեկը՝ նշելով Հունգարիայում երեխաների աջակցության նպաստների չափազանց ցածր մակարդակը:

Նա ասաց, որ Հունգարիան ղեկավարում է լավ կապեր ունեցող վերնախավը, և ինքը ընտրվելու դեպքում կձգտի վերջ դնել դրան:

Միջազգային դիտորդները պնդում են, որ Օրբանը Եվրոպական միության միջոցները փոխանցել է «Ֆիդեսին» մոտ կանգնած գործարարներին՝ իր իշխանությունն ամրապնդելու համար: Օրբանն, իր հերթին, ասում է, որ Հունգարիան ավելի կոռումպացված չէ, քան մյուս երկրները:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ