News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Ֆինլանդիայի պաշտպանության նախարար Անտի Հականենը Yle պարբերականին հայտնել է, որ Ֆինլանդիան տրոտիլ պայթուցիկներ արտադրող գործարան է կառուցում։

«Անհրաժեշտ է զգալիորեն ավելացնել պայթուցիկների արտադրությունը։ Ուստի մենք պետք է լրջորեն դիտարկենք նաև հայրենական արդյունաբերության դերն այս հարցում»,- ասել է Հականենը Yle-ին։

Ըստ նրա, տրոտիլի արտադրության գործարանի մասին երկխոսություն է տեղի ունեցել գործարար աշխարհի, մասնավոր ներդրողների և պաշտպանական արդյունաբերության շուկայի հետ։

Նախարարը հայտնել է, որ Ֆինլանդիան իր դաշնակիցներին պարզաբանել է արագ որոշումների կայացման կարևորությունը։ Ռուսաստանը պատրաստ է երկարատև պատերազմի, և դա բարձր մակարդակի վրա է պահում պայթուցիկների պահանջարկը։

«Որոշումները պետք է հիմա կայացվեն, որ մեկ-երկու տարի հետո արտադրանքը թողարկվի»,- նշել է նախարարը։

Ֆիննական լրատվամիջոցն ընդգծում է, որ Ուկրաինայում երեք տարի շարունակվող պատերազմն Արևմուտքում ամբողջովին վերահսկողությունից դուրս է բերել տրոտիլ պայթուցիկների պահանջարկը։

Տրոտիլը ավանդական պայթուցիկ է, որն օգտագործվում է հիմնականում հրետանայինև ականանետային արկերի մեջ: Դրա զանգվածային արտադրությունը զգալիորեն ավելի էժան է, քան ավելի նոր պայթուցիկը:

Ներկայումս Եվրոպայում տրոտիլ պայթուցիկների առկայությունը համարվում է գրեթե կրիտիկական։ ԵՄ տարածքի միակ գործարանը գտնվում է Լեհաստանում, սակայն արտադրությունը բավարար չէ բարձր պահանջարկը բավարարելու համար:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ