News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ-ը կարող է դադարեցնել բանակցություններն Իսրայելի հետ Ռաֆահ ներխուժման սպառնալիքի պատճառով, Ռաֆահը գտնվում է  Գազայի հատվածի հարավում։ Այս մասին տեղեկացրել է Al Mayadeen հեռուստաալիքը՝ հղում կատարելով պաղեստինյան դիմադրության ուժերում ունեցած աղբյուրին։

«Վերջին իրադարձությունների համատեքստում, երբ [իսրայելական] օկուպացիոն ուժերը սպառնում են լրիվ կամ մասնակի ներխուժել Ռաֆահ, ՀԱՄԱՍ շարժումը կարող է ընթացիկ բանակցությունները դադարեցնելու գիծ վերցնել»,- ասել է աղբյուրը։ Նրա խոսքով՝ իսրայելական կողմին չի հաջողվի Ռաֆահն օգտագործել որպես բանակցային գործընթացում ՀԱՄԱՍ-ի վրա ճնշում գործադրելու լծակ։

Երկուշաբթի The Times of Israel թերթը  տեղեկացրել է, որ Իսրայելի Պաշտպանության բանակը սկսել է խաղաղ բնակչության տարհանումը Ռաֆահի արեւելյան թաղամասերից, նախատեսված ռազմական գործողության պատրաստման շրջանակում։ Նրա տեղեկություններով՝ զինվորականները կոչ են անում պաղեստինցիներին հեռանալ Ռաֆահի արեւելյան թաղամասերից, որոնք գտնվում են իսրայելական սահմանից ոչ հեռու, Գազայի հատվածի հարավային մաս նախատեսված հարձակման շեմին։ Խաղաղ բնակիչներին առաջարկում են տեղափոխվել հումանիտար գոտի Ալ-Մավասիում եւ Խան Յունիսում։

Մայիսի 5-ին «Ալ-Կահիրա ալ-Իհբարիա» եգիպտական հեռուստաալիքը, հղում կատարելով բարձրաստիճան աղբյուրին, տեղեկացրել էր, որ Կահիրեում ընթացող բանակցությունների վերջին փուլի մասնակիցները հասել են «լուրջ առաջընթացի»։ Ալիքի զրուցակցի տեղեկացմամբ՝ «եգիպտական պատվիրակությունը ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների հետ քննարկել է բոլոր անհրաժեշտ մանրամասները, եւ շուտով կազմակերպության անդամները կհեռանան Կահիրեից։ Սպասվում է, որ առաջիկա երկու օրերին նրանք կվերադառնան Եգիպտոսի մայրաքաղաք եւ «կներկայացնեն վերջնական պատասխանն առաջարկին»։ Այլ մանրամասներ խորհրդակցությունների ընթացքի եւ արդյունքների մասին չեն նշվում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հըզբոլլահ»-ը հայտարարել է իսրայելական հարվածի հետևանքով իր հրամանատարներից մեկի մահվան մասին
«Հըզբոլլահ»-ի նշված անդամը ղեկավարել է խմբավորման ցամաքային զորքերը Ջուայա շրջանում...
Իսրայելը եւ ՀԱՄԱՍ-ը հազիվ թե մինչեւ տարեվերջ կարգավորեն հակամարտությունը. Politico
Բայդենի վարչակազմը կասկածում է, որ Իսրայելը եւ ՀԱՄԱՍ-ը կկարգավորեն հակամարտությունը մինչեւ տարեվերջ...
Իսրայելական բանակը ոչնչացրել է Ռաֆահի ենթակառուցվածքի ավելի քան 70%-ը. Լրատվամիջոց
Քաղաքապետը նաև ընդգծել է, որ Ռաֆահ քաղաքի ավելի քան 70%-ը և նրա ենթակառուցվածքները ավերվել են ուժեղ...
Իսրայելը կարող է «Հեզբոլլահ»-ի հետ լայնածավալ պատերազմի մեջ ներքաշվել. NYT
Իսրայելը լիբանանյան կուսակցության հետ «ռիսկային խաղ է խաղում»...
Բայդենի վարչակազմը հիասթափված է Գազայում լողացող նավամատույցի նախագծից. NYT
Նավամատույցի շահագործման նույնիսկ համեստ նպատակները, հավանաբար, չեն իրականացվի...
Իրանի արտգործնախարարի ԺՊ-ն ադրբեջանցի գործընկերոջն ասել է Գազայում պատերազմի դադարեցման անհրաժեշտության մասին
Իր ուղերձում Բաղերին հույս է հայտնել, որ իսլամական ումման ականատես կլինի Գազայի հատվածում ռազմական հանցագործությունների և ցեղասպանության ավարտին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ