News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը


Ալեն Սիմոնյանը այսօր՝ մայիսի 6-ին, ԱԺ-ում իր ելույթի ժամանակ կոչ արեց դաշնակցականներին իրենց անցած պատմությանը նայել: «Արծվիկ Մինասյանն ասում է՝ եկեղեցին կանգնած է քաղաքական պրոցեսի ակունքներում: Ցնդելու բան է, եկեղեցին ո՞նց կարա կանգնած լինի քաղաքականության ակունքներում: Գնացեք կուսակցություն գրանցեք: Դոգի կուսակցությունը կա, թող մի հատ էլ ձեր կուսակցությունը լինի, իրար հետ մրցեք»,-ասաց նա:

Նշելով, որ ինքը Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ է, եւ Հայ եկեղեցին լի է պարկեշտ մարդկանցով, Ալեն Սիմոնյանն ասաց. «Բայց ինչ դուք անում եք,... մտնում ես եկեղեցի, մի վեդրո ջուր են լցնում մոմի տակ, որ մոմից էսքանը մնա, հալացնեն, մոմ սարքեն նորից վաճառեն: Տնտեսական հիմնարկ է դարձել: Գիտե՞ք մոմի շահույթը ինչքան է, հարյուրապատիկ շահույթով:

Ժողովրդին էշի տեղ մի դրեք, գժի տեղ մի դրեք: Մարդիկ ամեն ինչից տեղյակ են: Բոլոր գհույզերի վրա խաղացիք, եռաբլուրի հույզի վրա էլ խաղացիք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ