News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 02
Տեսնել լրահոսը

Ռուսաստանցի լրագրող Նադեժդա Կևորկովային մեղադրանք է առաջադրվել ահաբեկչությունն արդարացնելու համար։ Դրա մասին թելեգրամյան իր ալիքում գրել է նրա փաստաբանը՝ լրագրող Կալոյ Ախիլգովը։

«Նա մեղադրվում է 2018 թվականի իր անձնական թելեգրամյան ալիքում հենց նոր սպանված Օրհան Ջեմալի՝ Նադեժդայի մտերիմ ընկերոջ տեքստի հրապարակման համար։ Օրհանը 2010 թվականին Նալչիկում տեղի ունեցած հարձակման մասին տեքստ է հրապարակել, իսկ նրա սպանությունից հետո Նադեժդան այս տեքստը զետեղել է իր կայքում։ Այնպես որ, դրանք նույնիսկ Նադեժդայի խոսքերը չեն։

Երկրորդ «դրվագն» առնչվում է Ռուսաստանի Դաշնությունում ահաբեկչական ճանաչված թալիբների գործունեության արդարացման հետ։ Տեքստը զետեղվել է նաև թելեգրամյան ալիքում 2021-ին: Միաժամանակ, օրինակ, Աֆղանստանում նախագահի հատուկ ներկայացուցիչ (վտանգավոր անունով) Զամիր Քաբուլովը պաշտոնապես հայտարարել էր, որ իրենք Թալիբանին ահաբեկչական կազմակերպություն չեն համարում։

Իսկ 2018 թվականին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է. «Մենք երբեք չենք թաքցրել, որ կապ ենք պահպանում թալիբների հետ, սա աֆղանական հասարակության մի մասն է»։

Ներկայում Նադեժդա Կևորկովան կալանավորված է, իսկ այսօր նրան կտեղափոխեն ժամանակավոր պահման վայր։ Վաղը կորոշվի խափանման միջոցի ընտրության հարցը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ