News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Վլադիվոստոկում ընկերուհուց գումար գողանալու գործով ձերբակալված ամերիկացի զինծառայող Գորդոն Բլեքին սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում, հայտնել է Պրիմորսկի երկրամասի ՆԳՆ մամուլի ծառայությունն իր թելեգրամյան ալիքում։

«Օպերատիվ-որոնողական աշխատանքների ընթացքում օպերատիվ աշխատակիցները ձերբակալել են օտար պետության 34-ամյա քաղաքացու։ Տղամարդուն տեղափոխել են Պերվոմայսկի շրջանի ոստիկանության բաժին՝ հետաքննության համար։

Պարզվել է, որ դիմումատուն՝ վլադիվոստոկցի 32-ամյա բնակչուհին, սերտ հարաբերությունների մեջ է եղել օտարերկրացու հետ, որին նա հանդիպել է Կորեայի Հանրապետության տարածքում։ Վերադառնալով Վլադիվոստոկ՝ աղջիկը շարունակել է առցանց շփվել երիտասարդի հետ։ Ապրիլի 10-ին նա Վլադիվոստոկում հյուր է եկել կնոջը:

Այնուհետև դիմումատուն վիճել է օտարերկրացի այդ ծանոթի հետ, որի հեռանալուց հետո հայտնաբերել է անհետացած գումարը և դիմել ոստիկանության օգնությանը։

Ոստիկանության աշխատակիցները կասկածյալին հայտնաբերել են քաղաքի հյուրանոցներից մեկում՝ ԱՄՆ վերադարձի ավիատոմսերով։ Նրա հանդեպ գողության մեղադրանքով քրեական գործ է հարուցել ՌԴ ՔՕ 158-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի հատկանիշներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ