News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է երկրում ընդհանուր զորահավաքի և ռազմական դրությունը երկարաձգելու մասին օրենքները։ Ըստ РБК-Украина-ի՝ զորահավաքը և ռազմական դրությունը երկարաձգվել են 90 օրով՝ մինչև 2024 թվականի օգոստոսի 11-ը։

Պատերազմի սկզբից ի վեր Ուկրաինայում զորահավաքն ու ռազմական դրությունը երկարացվում են արդեն 11-րդ անգամ:

Ռազմական դրությունը հատուկ իրավական ռեժիմ է, որն իշխանություններին և զինվորականներին անհրաժեշտ է ագրեսիայի դեմն առնելու նպատակով ավելի լայն լիազորություններ ունենալու համար: Զորահավաքն անհրաժեշտ է, որ 18-60 տարեկան զինապարտ տղամարդիկ բանակ ներգրավվեն։ Միաժամանակ, տարկետում ունեցող տղամարդիկ զորահավաքին չեն մասնակցի։

Նախօրեին Ուկրաինայի Գերագույն ռադան քվեարկել է Ուկրաինայում ռազմական դրության և համընդհանուր զորահավաքի երկարաձգման օգտին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ