News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն հույս ունի լուծել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ բոլոր տարաձայնությունները վերջինիս հրապարակային նախազգուշացումից հետո, որ Վաշինգտոնը կդադարեցնի զենք մատակարարել Իսրայելին, եթե Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահում լայնամասշտաբ գործողություն սկսվի:

«Ես Ջո Բայդենին ճանաչում եմ երկար տարիներ՝ 40 և ավելի: Մենք նաև տարաձայնություններ ունեինք, և կարողացանք դրանք հաղթահարել։ Հուսով եմ, որ մենք կարող ենք դրանք հաղթահարել հիմա»,- ասել է նա ամերիկյան Merit Street Media հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Մենք կանենք այն, ինչ պետք է անենք մեր երկիրը պաշտպանելու համար, և դա նշանակում է պաշտպանել մեր ապագան», - ասել է Նեթանյահուն՝ նկատի ունենալով Ռաֆահ քաղաքում տեղի ունեցած գործողությունները։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մայիսի 8-ին CNN-ին տված հարցազրույցում ասել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի զենքի մատակարարումն Իսրայելին, եթե խոշոր ռազմական գործողություն իրականացվի Գազայի հատվածի Ռաֆահ քաղաքում։ Նույն օրն ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը բացատրեց, որ Վաշինգտոնը վերանայում է Իսրայելին տրամադրվող կարճաժամկետ ռազմական օգնության որոշ տեսակներ՝ կապված Ռաֆահի շուրջ ստեղծված իրավիճակի հետ։ Նրա հայտարարություններից բխում էր, որ, մասնավորապես, դադարեցվել է բարձր հզորության ռումբերի մատակարարումը։ Պենտագոնի ղեկավարի խոսքով՝ մատակարարումների հետ կապված վերջնական որոշումներ չեն կայացվել։ Ինչպես պարզաբանել է Պետդեպարտամենտը, թեև Իսրայելին զինամթերքի միայն մեկ խմբաքանակի փոխանցումը կասեցվել է, վերանայվում են նաև այլ ռազմական մատակարարումները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ