News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Դաշնային դատախազները 40 տարվա բանտարկություն են պահանջում մի մարդու համար, որը դատապարտվել է Փոլ Փելոսիի՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակի ամուսնու վրա հարձակման համար, տեղեկացրել է NBC News-ը՝ հղում կատարելով դատական փաստաթղթերին։

Կառավարության ներկայացուցիչները հայտնել են, որ ցանկանում են, որպեսզի դատապարտյալ Դեւիդ Դե Փեյպը 25 տարուց ավելի երկար պատիժ կրի, քան նախատեսել է ԱՄՆ պրոբացիայի վաչությունը։

20 էջանոց դատական փաստաթղթում դատախազները գրել են, որ թեեւ իրենք «զգալի չափով» համաձայն են պրոբացիայի վարչության առաջարկներին, պատժի ժամկետն ավելացնելու համար պետք է կիրառել ահաբեկչության գործակիցը։

Նոյեմբերին Դե Փեյպը մեղավոր է ճանաչվել դաշնային պաշտոնյային առեւանգելու եւ նրա ընտանիքի ընտրովի պաշտոն ունեցող անդամի վրա հարձակվելու համար։ Դատավճիռը կայացվելու է մայիսի 17-ին։

Դատախազները ուրբաթ ընդգծել են, որ 40 տարվա ազատազրկումն անհրաժեշտ է այն բանի համար, որպեսզի ուրիշները չփորձեն դիմել նման հանցագործությունների։

Դե Փեյպը 2022թ. հոկտեմբերին ներխուժել է Փելոսիի Կալիֆոռնիայի տուն եւ հարձակվել Փոլ Փելոսիի վրա մուրճով։ Փոլ Փելոսիի վկայությամբ՝ ինքն ուշքի է եկել սեփական արյան լճակում։ Կոտրել էին նրա գանգը։

Դե Փեյպը փնտրում էր Նենսի Փելոսիին ու հարցնում էր. «Որտե՞ղ է Նենսին», վկայում են դատական փաստաթղթերը։ Նա նաեւ ասել է, որ կկոտրեր նրա ծնկները։

Դատավարության ժամանակ Դե Փեյպի պաշտպանությունը չի հաստատել, որ նա չի ներխուժել Փելոսիի տուն եւ հարվածներ չի հասցրել Փոլ Փելոսիին։ Պաշտպանությունը փորձել է ապացուցել, որ Դե Փեյպը չէր պատրաստվում առեւանգել ինչ-որ մեկին, եւ նրա գործողությունները կապված չեն եղել Փելոսիի գործունեության հետ կառավարությունում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ