News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Ինդոնեզիայի Արևմտյան Սումատրա նահանգում հորդառատ անձրևները հանգեցրել են ջրհեղեղների և սողանքների, ինչի հետևանքով առնվազն 28 մարդ է զոհվել, չորսը՝ անհայտ կորած են համարվում, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով տեղական իշխանություններին։

Աղետների կառավարման ազգային գործակալության հայտարարության մեջ ասվում է, որ ջրհեղեղը շաբաթ երեկոյան ցեխի հոսքեր է հասցրել Տանահ-Դատար շրջան:

Գերատեսչության տվյալներով, աղետից տուժել է 84 բնակելի տուն և 16 կամուրջ։ Ճանապարհների մաքրումն արագացնելու համար գործի է դրվել ծանր տեխնիկա։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ