News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դևիդ Քեմերոնն ասել է, որ Իսրայելը չպետք է հարձակում իրականացնի Ռաֆահի վրա՝ առանց մարդկանց պաշտպանելու «հստակ ծրագիր» ունենալու:

«Ռաֆահում խոշոր հարձակում իրականացնելու համար պետք է բացարձակապես հստակ ծրագիր լինի՝ ինչպես պահպանել մարդկանց կյանքը, ինչպես հեռացնել մարդկանց ճանապարհից, ինչպես համոզվել, որ նրանց կերակրում են, որ ունեն դեղորայք, ապաստան և մնացած ամեն ինչ»,- ասել է նա Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Նման ծրագիր չենք տեսել, ուստի մենք չենք աջակցում այս ուղղությամբ հարձակմանը», - ավելացրել է նա:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ