News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Կամքով, թե ակամա կուրացել ենք եւ այդ կուրացման ամբողջ ընթացքը մեզ համար դարձել է պարզապես անզորության, անելանելիության, շատ հաճախ հուսահատության դրսեւորում: Դուք այդ ժողուրդը չեք, մեր իղձերը, մեր երազանքները պետք է մեր կյանքից ավելի լինեն, ավելի մեծ լինեն, չվախենալու երբեք դրանց համար, նեղություններից, կապանքներից, հալածանքներից եւ այլ դրսեւորումներից: Այս մասին այսօր Սուրբ Գրիգո Լուսավորիչ եկեղեցում իր քարոզի ընթացքում ասել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանը:

«Թող բացվեն մեր աչքերը մեր ցանկությունը լինի, որ մեր աչքերը բացվեն եւ մենք կարողանանք տեսնել, ապրել, զգալ  մեր  սեփական ինքնամաքրումով, զղջումով, մեղքից հւրաժարումով: Մենք կարող ենք դա անել ժողովուրդ,մենք հավատում ենք, որ կարող ենք անել դա, եւ պետք է անենք դա, մեր երկրի համար, մեր կյանքի համար, մեր գալիքի համար, վերջապես աշխարհին ներկայանալու համար` սովորական, փնթի զգացումները մի կողմ դնելով, որոնք ներմուծվել են մեր կյանք` այդ վիճակից դառնալով հատուկ եւ ընտրյալ ժողովուրդ»,-ասել է նա:

Բագրատ Սրբազանը ժողովրդին դիմելով ասել է, որ ծանր ու բարդ օրեր են, սակայն պետք է սիրով մնալ, քանի որ ոչինչ  չկա, որը կարող է հետ պահել ժողովրդի իղձերի ու երազանքների իրականացումից:

 Մանրամասները` տեսանյութում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ