News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Վրաստանի խորհրդարանի նախագահի կարգադրությամբ՝ այս տարվա մայիսի 13-ից մինչև դրա չեղարկումը, Վրաստանի խորհրդարանի շենքում կգործի անվտանգության դեղին մակարդակ, այցելուների մուտքը կսահմանափակվի։ Այս մասին հայտնում է Առաջին ալիքը՝ հղում անելով խորհրդարանի մամուլի ծառայությանը։

«Մինչև խորհրդարանական միջոցառումների ավարտը շենք մուտք կունենա յուրաքանչյուր հեռարձակողից ոչ ավելի, քան երկու հավատարմագրված հեռուստամեդիա խումբ: Այս միջոցառման նպատակը Վրաստանի խորհրդարանում անվտանգ և աշխատանքային միջավայր ապահովելն է»,- ասվում է տեղեկատվության մեջ։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ