News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Ես համաձայն չեմ այն ​​ամենի հետ, ինչ հիմա կատարվում է։ Հարձակվում են իմ հավատի, մշակույթի, գոյության վրա։ Այս մասին այսօր՝ մայիսի 12-ին, դեպի Երևանի Հանրապետության հրապարակ երթի ժամանակ նշել է հայտնի ոճաբան և դիզայներ Արամ Նիկոլյանը։

«Այսինքն՝ ոտնձգություն են անում իմ հավատի, մշակույթի, գոյության նկատմամբ։ Սա է խնդիրը։ Եվ ուստի, որպես ՀՀ քաղաքացի, ես այստեղ եմ։ Եվ նորից եմ կրկնում՝ ես այլ հավակնություններ չունեմ, ինձ չեք տեսնի բեմում, չեք տեսնի քաղաքական ոչ մի գործընթացում։ Ես համաձայն չեմ տեղի ունեցողի հետ»,- ասել է դիզայները։

Նա պատասխանել է նաև այն հարցին, թե այսօր հասարակությունը պատկերացում ունի՞ առաջացած մարտահրավերների մասին։

«Կարծում եմ, որ չի կարող չլինել և չեն կարող հաշվի չնստել դրա հետ։ Սրանով է պայմանավորված առցանց հարթակների հսկայական ճնշումը մեր շարժման վրա: Բայց դա ձեռնարկվում է բացառապես առցանց հարթակներում»,- նշել է Արամ Նիկոլյանը։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ