News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 27
Տեսնել լրահոսը


Սա գործելաոճ չի, միանգամից մայթում կանգնած, փողոցով անցնող մարդկանց. օպերատորներից մեկի հետեւից այնպես խփեցին, կամեռան վնասվեց. Ու դա դիտավորյալ են անում: Այս մասին այսօր՝ մայիսի 13-ին, Աբովյան փողոցում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով ոստիկանության գործողություններին, որոնք բերման են ենթարկում փողոց փակած քաղաքացիներին:

«Խոշտանգիչ են էս մարդիկ: Սա մեր երկրի, մեր հայրենիքի համար խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում մարդիկ:  2018-ին իրենց նկատմամբ ուժ էին կիրառո՞ւմ, իհարկե ոչ: Հիմա մարդիկ հանձնարարություն են ստացել փողոցում քայլող մարդկանց, լրագրողներին վախեցնելու: Լսել եմ՝ ինչ-որ պրեմիաներ են խոստացել կամ տվել են ոստիկաններին: Հիմա գումարի համար պետք չի իրենց էդքան շատ կտրտեն, որ իրենց շեֆը տեսնի, թե ինչ ձեւ են իրենք վարվում:

Եթե ճանապարհ են փակել, ոստիկանությունը պարտավոր է ողջամիտ ժամանակ տա, մի քիչ բարեկրթությու դրսեւորի: Ի՞նչ է նշանակում լրագրողին ասես սադրիչ: Ոչ էլ ճանապարհ փակողներն են սադրիչներ:

Արցախը հանձնեցին, հիմա էլ Հայաստանն են հանձնում, որ դառնան Ադրբեջանի ոստիկանությո՞ւն: Դուք տեսաք՝ Կիրանցում ոնց վերաբերվեցին մարդկանց, ինչպես խոշտանգեցին: Դուք կարմիր գծեր չունե՞ք: Ոստիկանները խոշտանգելու, ծեծելու, ջարդելու  հրաման են ստացել: Բայց դա հայրենատեր մարդկանց վրա չի ազդելու»,-ասաց պատգամավորը:

Նշենք, որ այսօր առավոտից Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի կոչով Երեւանում փողոցներ են փակվում: Մասնավորապես փակվել են Աբովյանի, Տերյանի, վարդանանց փողոցները: Կարմիրբերետավորները Աբովյան եւ Տերյան փողոցներում սկսեցին ուժ կիրառելով բերման ենթարկել անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներին: Նրանք քաղաքացիներից մեկին գետնին տապալեցին, ապա մի քանի հոգով տրան ու մտցրին ոստիկանական մեքենան:

Սրբազանը նախօրեին կայացած հանրահավաքում կոչ արեց առավոտյան ժամը 8-ից անել «տոտալ դասադուլներ, գործադուլներ, պարալիզացնել ամբողջ քաղաքը եւ ՀՀ զանազան տարածքներ՝ անհամաձայնություն հայտնելով ստին եւ չարիքին»։ 

Նա նաեւ նշել է, որ վաղը առավոտյան ինքն այցելելու է ստեղծագործական միություններ՝ Գրողների միություն, Նկարիչների միություն, Գիտությունների ազգային ակադեմիա, Պատմության ինստիտուտ եւ այլն։

Սրբազանը աջակցել ցանկացողներին կոչ արեց գալ, գրանցվել եւ հավաքագրվել կամավորական աշխատանքի. «Այս օրերին մեզ բազմաթիվ մարդիկ են միացել։ Վստահ եմ՝ երբ մեր ծրագրերը կոնկրետանան անվստահության գործընթացի, վարչապետի թեկնածուի հետ կապված, մենք կլինենք մի քանի հարյուր հազար այստեղ»,– ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ երթ է սկսվել Երեւանում (ուղիղ)
Նշենք, որ Հայաստանում բողոքի ակցիաներ են սկսվել վաղ առավոտից...
Մանե Թանդիլյանին են գետնին տապալել. Բագրատ Սրբազան
Առավոտ շուտ, երբ, այսպես ասած, հարձակում էին գործել շատ մտածված, ուժեղ...
Հանրահավաքներին արցախցիների մասնակցությունը բավարար էր Փաշինյանին հունից հանելու համար. Իրավապաշտպան
Քրեական այս հետապնդումները քաղաքապետերի նկատմամբ սկսվել են Արցախի…
Սիսիանում ոստիկանները գազ են կիրառել․ այս մարդը պետք է հանգիստ չունենա․ Բագրատ Սրբազան
Առավոտից մինչև հիմա շատ ընտիր եղել է ամեն ինչ։ Դուք ականտես եք եղել, որ գրեթե շարժ չկար առավոտյան կողմը, դա շատ կարևոր է, բայց ավելի պետք է...
Փակվել է 48 փողոց, բերման ենթարկվել 300 քաղաքացի. Վայոց Ձորից ավտոերթով գալիս են. Գառնիկ Դանիելյան
Մեր արժանապատիվ, հայրենատեր  300 քաղաքացու «բախտ է վիճակվել» բերման ենթարկվել: բոլորն ուրախ, անկաշկանդ, ուղնուծուծով հայրենիքին նվիրված մեր...
Հետապնդվում են հասարակության գրեթե բոլոր շերտերը, որոնք աջակցում են շարժմանը. Դիվանագետների համահայկական խորհուրդ
Հայաստանում խորքային փոփոխությունների պահանջով սկիզբ առած ընդվզումն…
Ամենաշատ