News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը եւ Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը քննարկել են իրավիճակը Ռաֆահում, Գազայի հատվածի հարավում։ Այս մասին տեղեկացվել է կիրակի պետդեպարտամենտի մամուլի ծառայության տարածած հայտարարությունում։

Ինչպես վկայում է փաստաթուղթը, Բլինքենը Գալանտի հետ զրույցում հաստատել է ԱՄՆ անսասան կողմնակցությունն Իսրայելի անվտանգությանը եւ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման պարտության ընդհանուր նպատակին։ «Նրանք քննարկել են իրավիճակը Գազայի հատվածում եւ պատանդների ազատման գծով շարունակվող ջանքերը։ Պետքարտուղարը հավաստիացրել է, որ ԱՄՆ-ը դեմ է խոշոր ցամաքային ռազմական գործողությանը Ռաֆահում, որտեղ ապաստանել է ավելի քան մեկ միլիոն մարդ»,- նշվել է հայտարարությունում։ Բացի այդ, Բլինքենը Իսրայելի պաշտպանության նախարարին հայտնել է Գազայի խաղաղ բնակչության եւ հումանիտար աշխատողների պաշտպանության անհրաժեշտության մասին, ինչպես նաեւ նախարարին կոչ է արել ապահովել օգնության առաքումն անկլավ եւ լուծել դրա բաշխման հետ կապված դժվարությունները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ