News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը, ով երթով մոտեցել էր Գիտությունների ազգային ակադեմիայի շենքին,  չկարողացավ մտնել շենք. դռները փակել էին։

Տավուշի թեմի առաջնորդը նախօրեին հայտարարել էր, որ շրջելու է ստեղծագործական միություններով ու լինելու է ԳԱԱ-ում։

Բագրատ Սրբազանի գլխավորած երթի մասնակիցները հեռացան ԳԱԱ գլխավոր շենքից՝ «ամոթ, ամոթ» վանկարկումներով։ «Ես չուզեցի մտնել։ Տերն ասում է, որտեղ Ձեզ կընդունեն, մտեք ասացեք՝ խաղաղություն ու ողջույն ձեզ։ Եթե որևէ տեղ խնդիր կա, ոտքերի  փոշին թափ տվեք ու խաղաղությամբ հեռացեք»,- հայտարարեց Բագրատ Սրբազանը։

Սրբազանին ջերմ դիմավորեցին ԳԱԱ Պատմության ինստիտուտի նախագահ Աշոտ Մելքոնյանն ու աշխատակիցները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ