News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Վերջին օրերին Դարֆուր Ալ Ֆաշիր քաղաքում վերսկսել են բախումները Սուդանի բանակի և զիված խմբավորումների միջև։

ՄԱԿ-ի տվյալներով՝ բախումների ընթացքում մեկ օրում զոհվել է առնվազն 27 մարդ, 130-ը՝ վիրավորվել։ Ըստ Asharq Al-awsat-ի՝ ականատեսները հայտնել են օդային հարվածների, հրետանային կրակի և գնդացիրների կրակոցների մասին: Ժամեր տևած մարտերի ընթացքում մոտ 850 մարդ ստիպված է եղել լքել տները։

Անցյալ տարվա ապրիլից Սուդանում բռնկել է ավերիչ պատերազմ հրամանատար Աբդել Ֆաթահ ալ-Բուրհանի գլխավորած կանոնավոր բանակի և նրա նախկին տեղակալ Մուհամեդ Համդան Դագլոնի գլխավորած «Արագ աջակցության ուժերի» (RSF) միջև:

RSF-ը գրավել է Դարֆուրի հինգ նահանգների մայրաքաղաքներից չորսը: Այդ շրջանը տարածքով Ֆրանսիայի չափ է, որտեղ ապրում է Սուդանի բնակչության մոտ մեկ քառորդը: Ալ Ֆաշերը Դարֆուրի վերջին խոշոր քաղաքն է, որը կիսառազմական վերահսկողության տակ չէ: Միջազգային հանրությունը, ներառյալ՝ ՄԱԿ-ը և Միացյալ Նահագները, շաբաթներ շարունակ զգուշացնում էին քաղաքի վրա հնարավոր հարձակման մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ