News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

54-ամյա նեպալցի զբոսավար Կամի Ռիտան մոլորակի ամենաբարձր լեռ բարձրանալու քանակով ռեկորդ է սահմանել, գրում է Bild-ը։ Նա 29-րդ անգամ բարձրացավ 8849 մետրանոց լեռան գագաթը։ Միաժամանակ բրիտանացի Քեթոն Քուլն էլ Էվերեստը նվաճեց 18-րդ անգամ։

Զբոսավար Կամի Ռիտային Նեպալում Էվերեստի մարդ» են անվանում: Նա մեծացել է Հիմալայների գյուղերից մեկում և առաջին անգամ Էվերեստը հաղթահարել է 1994 թվականին: Այդ ժամանակվանից ի վեր օտարերկրյա լեռնագնացներին ուղեկցելիս՝ նա գործնականում ամեն տարի վերադառնում է լեռան գագաթ։

2015 թվականին Էվերեստ բարձրանալու ժամանակ ճամբարը, որտեղ գտնվում էր Կամի Ռիտան, ընկել էր ձյան մեծ զանգվածակույտ տակ, սակայն հրահանգիչին հաջողվել է ողջ մնալ։ Այդ ողբերգության ժամանակ զոհվել է 19 մարդ։ Զբոսավարի ընտանիքը պահանջել է, որ դրանից հետո նա դադարեցնի լեռ բարձրանալը, սակայն նա հրաժարվել է։

Էվերեստից բացի, Նեպալում են աշխարհի տասը ամենաբարձր լեռներից յոթը: Միայն այս տարվա գարնանային սեզոնի համար՝ ապրիլից հունիս իշխանությունները միայն Էվերեստը նվաճելու համար արդեն 414 արտոնագիր են հանձնել լեռնագնացներին:

Անցյալ տարի Էվերեստը նվաճել է ավելի քան 600 լեռնագնաց, 18 մարդ էլ զոհվել է լեռը բարձրանալիս։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ