News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

ԱՊՀ-ի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի անդամներն աջակցել են Ալեքսեյ Օվերչուկին՝ իբրև Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի տեղակալի թեկնածու։

Պետդումայի մամուլի ծառայությունից հայտնել են, որ թեկնածուի հետ պատգամավորների հանդիպումը ավելի քան երկու ժամ է տևել։

Միջազգային հարաբերությունների կոմիտեի նախագահ Լեոնիդ Սլուցկին նշել է, որ Օվերչուկը զբաղվում է մի շարք կարևոր հարցերով, ներառյալ՝ եվրասիական ինտեգրման և արտասահմանում ռուսաց լեզվի առաջմղումը: Նա համակարգում է եվրասիական ինտեգրման զարգացմանն առնչվող ամենանշանակալի և ՌԴ-ի համար կարևոր՝ եվրասիական տարածքում ԵՏՄ-ին նոր երկրների հնարավոր անդամակցության բլոկը։

«Նոր դպրոցներ են բացվում Տաջիկստանում, Ղրղզստանում և հետխորհրդային տարածքի շատ այլ երկրներում, և վերապատրաստվում են ռուս ուսուցիչներ»,- հավելել է Սլուցկին։

Օվերչուկը Հարավային Կովկասի տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի համանախագահն է։ Խմբի մյուս համանախագահներն են Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ