News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

«Կարմիր բերետավորների» այսօրվա արարքները քաղաքացիների նկատմամբ ակնհայտ պատժիչ բնույթ ունեին, և դրանց մեծագույն մասը կապ չուներ իրավական կանոնների հետ։ Այս մասին այսօր՝ մայիսի 13-ին, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը՝ անդրադառնալով խաղաղ անհնազանդության ակցիաների ընթացքում քաղաքացիներին բռնի ուժով բերման ենթարկելու դեպքերին:

Նա գրել է.

«Ինչպե՞ս կարելի է հաշվի չառնել, որ երեխաների աչքի առաջ նրանց ընտանիքի անդամների կամ մտերիմների [ենթադրյալ վարչական իրավախախտման համար] ձերբակալումով երեխաները փողոցում մնալու են միայնակ, էլ չեմ խոսում էմոցիոնալ ապրումների մասին:

Անթույլատրելի է «կարմիր բերետավորների» կողմից լրագրողի մասնագիտական աշխատանքը խոչընդոտելը:

Անընդունելի է դիմադրություն չցուցաբերող անձի նկատմամբ ուժի [այն էլ անհամաչափ] կիրառումը։ Սրանք անթույլատրելի, դատապարտելի արարքներ են, որ չունեն իրավական հիմնավորումներ»։

Տպել
Ամենաշատ