News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Աղբահավաքների առաջին գործադուլը Օլիմպիադա-2024-ի սկսվելուց երկու եւ կես ամիս առաջ Փարիզում տեղի կունենա մայիսի 14-16-ին։ Այս մասին տեղեկացրել է CNEWS հեռուստաալիքը։

«Աշխատանքի համընդհանուր կոնֆեդերացիա» (CGT) արհմիությունը հաստատել է, որ դեռ ապրիլին տրված նախազգուշացումը գործադուլի մասին նախկինի պես ուժի մեջ է եւ տեղի է ունենալու մայրաքաղաքի բոլոր օկրուգներոմ։ Այն օկրուգներում, որտեղ աշխատում են ոչ պետական, այլ մասնավոր ընկերությունները, գործադուլին միանալու են նաեւ աղբահավաք մեքենաների օպերատորները։

Արհմիությունը պահանջում է 400 եվրոյով բարձրացնել ամսական աշխատավարձը եւ աղբահավաքներին վճարել մեկանգամյա հավելավճար 1,9 հազար եվրոյի չափով ամառային օլիմպիական եւ պարալիմպիական խաղերի ժամանակ։ Եթե պահանջները չկատարվեն, CGT-ն գործադուլ կանի նաեւ մայիսի 22-24-ին եւ հուլիսի 1-ից մինչեւ սեպտեմբերի 8-ը, այսինքն՝ անմիջապես միջազգային խաղերի ժամանակ։

Օլիմպիական խաղերը Ֆրանսիայում տեղի են ունենալու հուլիսի 26-ից մինչեւ օգոստոսի 11-ը, պարալիմպիական խաղերը՝ օգոստոսի 28-ից սեպտեմբերի 8-ը։ Մրցումների ժամանակ Փարիզի իշխանությունները սպասելու են մոտ 20 մլն զբոսաշրջիկի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ