News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Ավագանու հերթական նիստի ժամանակ ընդդիմադիր «Մայր Հայաստան» դաշինքի անդամները, «Դե՛մ ենք միակողմանի զիջումներին» գրությամբ թղթեր պարզելով, բոյկոտեցին ավագանու նիստը, ապա դուրս եկան դահլիճից:

Արձագանքելով փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանն ասաց. «Հասկանալի է՝ ընդդիմադիր գործիչների վարքագիծը, երբ մարդ հաջողություն չի ունենում, անընդհատ փորձում է ամեն ինչ օգտագործել, որպեսզի ինչ-որ չափով ուշադրություն գեներացնի: Բայց դա չի հաջողվում, որովհետև ասելիքն ամբողջությամբ հիմնված է կեղծիքի վրա:

«Իրենք ինչ են անում՝ փողոցներում ման են գալիս, անգամ սրճարաններում մոտենում են մարդկանց ու սկսում մատ թափ տալ, թե ինչու այս կամ այն մարդը չի միանում: Ժողովուրդ ջան, ձեր վարքագծով ոչ ոք չի միանալու ձեզ, պայքարի միանում են այն ժամանակ, երբ մարդը հասկանում է խնդրի բովանդակությունը, թե ինչի մասին է այդ պայքարը և հավատում է այդ պայքարի ղեկավարությանը՝ հարթակին կանգնած մարդկանցից սկսած:

Բայց ի՞նչ եք անում դուք, դուք ընդամենը հարթակից էթնիկ զտման եք ենթարկում ՀՀ քաղաքացիներին, և հեռու չի այն օրը, երբ դուք գուցե ասեք՝ հայ լինելու համար Հայկ Նահապետից տեղեկանք բերեք: Սա էթնիկ զտման դասական դրսևորում է, և դա հնչել է ձեր հարթակից, և այդ հարթակին, բնականաբար, ոչ ոք չի հավատալու, որովհետև ՀՀ-ն անկախ, ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետություն է, որտեղ բոլոր քաղաքացիները, անկախ ազգությունից, ունեն հավասար իրավունքներ»,- ասաց Փամբուխչյանը:

Վերջինս նաև նկատեց՝ լավ է, որ ընդդիմադիրները այս դեմոստրացիան արեցին. «Ձեր ղեկավարության մոտ պլյուս կդնեք, բայց քաղաքացիների մոտ ևս մեկ մինուս ունեցաք»:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ