News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Իռլանդիայի իշխանությունները մտադիր են ձայնի իրավունք տալ անօթեւաններին, որոնք հունիսի 7-ին կարող են քվեարկել Եվրախորհրդարանի ընտրություններում։ Այս մասին տեղեկացրել է Politico թերթի եվրոպական տարբերակը։

Նրա տեղեկացմամբ՝ այս քայլը աննախադեպ միջոց է ԵՄ երկրի համար։ Իռլանդիայում, ինչպես եւ Եվրամիության անդամ շատ երկրներում, մասնակցությունն ընտրություններին որպես ընտրող հնարավոր է միայն բնակության վայրում գրանցում ունենալու դեպքում։ 2022թ. երկրի իշխանությունները անօթեւաններին թույլ տվեցին ժամանակավորապես այդ նպատակներով օգտագործել բարեգործական կազմակերպությունների հասցեները, որոնցում նրանք գրանցված էին քվեարկության պահին։

Politico-ի զրուցակիցների կարծիքով՝ բոլոր անօթեւաններին առանց բացառության ձայնի իրավունք տալը կարող է օրենսդիրներին մղել ուշադրություն դարձնել բնակարանի գների սրընթաց աճի խնդրին, ինչպես նաեւ «այդ ժողովրդագրական խմբին Եվրամիության «բեմ» հանել։ Նշվել է, որ անօթեւանների թվի աճը եւ բնակարանի դեֆիցիտի խնդիրը սրվել է երկրում միգրանտների եւ փախստականների հոսքի ֆոնին։ Կառավարությունը բախվել է մի շարք դժվարությունների նրանց տեղավորելու հարցում, նրանք սկսել են ճամբարներ հիմնել Իռլանդիայի մայրաքաղաքում։

 Դուբլինը Լոնդոնից եւ Ժնեւից հետո 2023թ. դարձել է երրորդ եվրոպական քաղաքը բնակվարձի արժեքի գծով՝ ըստ The Economist բրիտանական ամսագրի։ 2024թ. ապրիլին Ipsos показал սոցիոլոգիական ընկերության հարցումը ցույց է տվել, որ բնակարանային հարցը գլխավորել է խնդիրների ցուցակը միգրացիայից, կյանքի համար անհրաժեշտ նվազագույն զամբյուղից, առողջապահության հարցերից առաջ։  Ավելի վաղ Իռլանդիայի վարչապետ Լեո Վարադկարը խոսել էր այն մասին, որ գոյություն ունի բնակարանային դեֆիցիտ 250 հազար տան չափով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ