News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Լուիզիանայում և Միսիսիպիում 3 մարդ է զոհվել հարավային մի քանի նահանգներում մոլեգնած փոթորկից: Ըստ Associated Press-ի՝ Լուիզիանայի Առողջապահության դեպարտամենտը հաստատել է, որ երկուշաբթի երեկոյան՝ 19:30-ի սահմաններում, մի կին և նրա չծնված երեխան մահացել են Վեսթ Բաթոն Ռուժ շրջանում, երբ փոթորկից ծառը տապալվել ու ընկել է նրանց շարժական տան վրա: Զոհվածը 31-ամյա Քրիստին Բրաունինգն է, որը հղիության իններորդ ամսում էր: Բրաունինգի ամուսինն ու 5-ամյա դուստրը նույնպես վիրավորվել են, սակայն ակնկալվում է, որ ողջ կմնան:

Սենթ Մարտինի շրջանի շերիֆ Բեքեթ Բրոուն և Հենդերսոնի քաղաքապետ Շերբին Քոլեթը սոցիալական ցանցերում հաստատել են որ մեկ այլ մահ է տեղի ունեցել Լուիզիանայի Հենդերսոնի մոտակայքում, Նոր Օռլեանից մոտ 100 մղոն դեպի արևմուտք:

Միսիսիպիում մեկ մարդ մահացել է Ուիլկինսոն կոմսությունում՝ կիրակի և երկուշաբթի օրը նահանգը պատուհասած փոթորիկների ժամանակ, երեքշաբթի հայտնել է Միսիսիպիի Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը:

Ֆլորիդան և հարավային Ջորջիայի որոշ հատվածներ երեքշաբթի կրկին հայտնվել են վատ եղանակի սպառնալիքի տակ, և, ըստ Փոթորիկների կանխատեսման ազգային կենտրոնի, դեռևս հնարավոր են տորնադոներ: Երեքշաբթի փոթորիկների համար մեկ այլ ռիսկային գոտի ընդգրկել է Թենեսիի, հյուսիսային Ջորջիայի և Ալաբամայի հյուսիսային հատվածները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ