News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 01
Տեսնել լրահոսը

Լետնային Ղարաբաղի նախկին պետնախարար, հայտնի մեկենաս Ռուբեն Վարդանյանի պաշտպանության ներկայացուցիչ Վիկտորյա Բուրկովսկայան Ադրբեջանի իշխանությունները որոշումը ձերբակալության ժամկետը երկարացնելու մասին անվանել է անօրինական եւ չհիմնավորված։

«Այսօր դատարանն Ադրբեջանում նորից երկարացրել է Ռուբեն Վարդանյանի ձերբակալության ժամկետը։ Որպես պաշտպանության ներկայացուցիչներ մենք այդ որոշումը համարում ենք անօրինական եւ չհիմնավորված։

Մեր պաշտպանյալը գտնվում է մեկուսարանում ավելի քան յոթ ամիս, նրան ձերբակալել են 2023թ. սեպտեմբերի 27-ին։ Քննիչն ամեն անգամ Ռուբեն Վարդանյանի ձերբակալման ժամկետի երկարացման մասին դատարան միջնորդություն ներկայացնելիս նշում է, որ չի հասցրել ավարտել քրեական գործի հետաքննությունը եւ թե ինչ է պատրաստվում անել առաջիկա ամիսներին։ Բայց պատասխանները, որպես կանոն, կրում են ձեւական բնույթ. դրանցում կրկնվում են նույն ընդհանուր բառերը։ Ընդ որում, մարդը, որի մեղքը դատարանով չի ապացուցվել, շարունակում է մնալ ճաղերի հետեւում։

Մենք այժմ հստակ պատկերացում չունենք, թե երբ է տեղի ունենալու դատական նիստը։ Քրեակատարողական օրենսգրքի համաձայն՝ դատը կարող են նշանակել էլի 6-9 ամիս հետո։ Այդ պահին Ռուբեն Վարդանյանը կալանքի տակ կլինի արդեն ավելի քան մեկ տարի։ Նախաքննության ժամկետների ձգձգումը քննչական մեկուսարանում մեղադրյալին պահելով՝ խախտում է մեր պաշտպանյալի իրավունքները։

Բացի այդ, մեզ համար պարզ չէ, թե արդյոք դատը հրապարակային է լինելու։ Մինչդեռ բաց դատավարությունը քրեական վարույթի օրինականության ապահովման միակ միջոցն է։ Մենք պնդում ենք, որ Ռուբեն Վարդանյանի դատը լինի հենց այդպիսին»,- տեղեկացրել է Վիկտորյա Բուրկովսկայան։

Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդանյանը գտնվում է ապօրինի կալանքի տակ, իսկ ըստ էության՝ գերության մեջ, Ադրբեջանի կողմից 2023թ. սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի օկուպացումից հետո։ Գերության մեջ են նաեւ ԼՂՀ նախկին ղեկավարները՝ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանը, գեներալներ Լեւոն Մնացականյանը, Դավիթ Մանուկյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արդեն վարքագիծ է՝ բռնի տեղահանվածների վերաբերյալ որոշումներ կայացնել առանց պատշաճ հանրային քննարկման. Արցախի ՄԻՊ
Արցախից բռնի տեղահանությունից հետո բազմաթիվ արցախցիներ դիմում են՝ հստակ…
Նկատե՞լ եք, որ ընդդիմության նոր շարժումը ամեն կերպ սկսել է խուսափել Արցախի մասին խոսելուց. Ալեն Սիմոնյանի գրառումը
Զավեշտն այն է, որ Գալստանյանը մաքսիմալ փորձում է կրկնօրինակել 2018-ի արածները և ասածները՝ կարծելով, թե հեղափոխությունը LEGO կոնստրուկտոր ա...
Կան բանկեր, որոնք ավելի շատ են տուժել, քան մյուսները ղարաբաղցիներին վարկերը դուրս գրելու արդյունքում. ԿԲ նախագահ
Պարտքերի փաթեթում, որը գնահատվել է 315 մլրդ դրամ, որի 70%-ը համաձայնել է ստանձնել ՀՀ ֆինանսների...
Monumentwatch.org-ի արձագանքը Խոջալուի դամբարանադաշտի և իսլամական դամբարանի «ավերման» մասին ադրբեջանական մեղադրանքներին
Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում…
ԼՂ-ից բռնի տեղահանված 1437 անձի արդեն իսկ շնորհվել է ՀՀ քաղաքացիություն. ՆԳ փոխնախարար
Արտահերթ ռեժիմով են մեր հայրենակիցները քաղաքացիության դիմումների մասով...
Ալիևին կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել ապօրինաբար պահվող բոլոր հայերին. Լեմկինի ինստիտուտը ստորագրահավաք է սկսել
Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկինի ինստիտուտն Ադրբեջանի...
Ամենաշատ