News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Եվրոպական միության գլխավոր դիվանագետ Ժոզեպ Բորելը և Հայաստանի արտաքին գործերի նախարարը հեռախոսազրույց են ունեցել, որում քննարկվել է, մասնավորապես, ԵՄ-ի և Հայաստանի միջև գործընկերությունը։ Բորելն այս մասին հայտնել է X-ի իր միկրոբլոգում:

ԵՄ բարձր ներկայացուցիչը հայտնել է, որ արդյունավետ զրույց է ունեցել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ, զրուցել են «ինտենսիվ երկկողմ օրակարգի, Հայաստանի կայունությանն աջակցելու և ԵՄ-Հայաստան Գործընկերության նոր օրակարգի մասին»։

«Ինչ վերաբերում է տարածաշրջանային խնդիրներին, ես վերահաստատեցի իմ աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Մեր ընդհանուր նպատակը Հարավային Կովկասում կայուն խաղաղությունն է»,- նշել է Բորելը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ