ԱՄՆ-ի էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է Իրանին մատակարարել միջուկային վառելիք, եթե իրանական միջուկային խնդիրը լուծվի, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։

 «Մենք կարող ենք վառելիք մատակարարել արտերկրից»։

Ռայթն այս առաջարկը կապել է Իրանի միջուկային ծրագրի հետ, որը, ըստ նրա, միտված է միջուկային զենքի ստեղծմանը, թեև Իրանը բազմիցս հայտարարել է, որ երբեք չի ձգտել միջուկային զենք ձեռք բերել։