Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը դիմել է Մերձավոր Արևելքի երկրների, իսկ անուղղակիորեն՝ նաև Իսրայելի օգնությանը՝ հութիների դեմ հակամարտությունում, քանի որ Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող ուժերը, ըստ ամենայնի, լուրջ անհաջողություններ են կրում, հաղորդում է Israel Hayom-ը։
Տարածաշրջանում դիվանագիտական ներկայացուցիչների խոսքով՝ դիմումները ուղարկվել են անմիջապես Պարսից ծոցի մյուս երկրներին և Եգիպտոսին։ Իսրայելին դիմել են անուղղակիորեն՝ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության միջոցով՝ խնդրելով տրամադրել հետախուզական տեղեկություններ և այլ աջակցություն, որը կարող էր օգնել կանխել հութիների կողմից Բաբ էլ-Մանդեբի նեղուցի արգելափակումը։
Մուհամմեդ բեն Սալմանը նախազգուշացրել է լուրջ վնասի մասին, որը կարող է հասցվել ամբողջ տարածաշրջանին և համաշխարհային տնտեսությանը, եթե նեղուցն արգելափակվի։





























