Նավթն անցնում է Հորմուզի նեղուցով, իսկ աշխարհի այն երկրները, որոնք մեզ ոչնչով չեն օգնել, պարտավոր են և անպայման կփոխհատուցեն Ամերիկայի Միացյալ Նահանգներին կրած վնասները, երբ այս խարդախությունն ավարտվի։ Դրա մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Մենք դա շատ ավելի շատ անում ենք ուրիշների համար, քան՝ մեզ համար, և այդպես եղել է բազմաթիվ սերունդների ընթացքում»,- նշել է նա։

«Հուսով եմ՝ բոլորը հասկանում են, որ ամբողջ Ամերիկայում գների աճը պայմանավորված էր քնկոտ Ջո Բայդենով և Բայդենի վարչակազմով, ոչ թե «Թրամփով»։ Նույնիսկ նավթի գները Բայդենի օրոք ավելի բարձր էին, քան հիմա, և մենք կանխեցինք, որ Իրանը միջուկային զենք ձեռք բերի։ Բացի նավթից, գները կտրուկ նվազում են, և հենց որ ավարտվի Իրանի հետ ռազմական հակամարտությունը, նավթի գները կտրուկ կնվազեն»,- ընդգծել է Թրամփը մեկ այլ գրառման մեջ։