Արևմտյան վերլուծաբանների և մասնագետների համար ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ Ռուսաստանը, ելնելով ճակատներում առկա դինամիկայից, հետևողականորեն շարժվում է դեպի իր նպատակների իրականացումը։ Դրա մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ТАСС-ը։
«Արդեն ավելի վաղ էլ մեծ մոլորություն էր պնդել, թե իբր Ուկրաինան ունի Ռուսաստանի ճնշմանը դիմակայելու ներուժ։ Դա բացառապես սխալ մոլորություն էր»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով արևմտյան մամուլում հրապարակված այն նյութերը մեկնաբանելու խնդրանքին, որոնցում ասվում էր, որ Կիևը պարտվում է հակամարտությունում։
«Ոմանց մոտ նման սխալ տեսակետը պահպանվում է։ Բայց մասնագետների և իսկապես լուրջ վերլուծաբանների համար, ելնելով այն դինամիկայից, որը դիտվում է ճակատներում, ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ Ռուսաստանն իսկապես օրեցօր բարելավում է իր դիրքերը և հետևողականորեն շարժվում է դեպի իր նպատակների իրականացումը»,- ընդգծել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը։





























