Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը կատարված հետազոտություններից հետո ուսումնասիրում է հակառակորդի թիկունքում դեսանտ իջեցնելու համար շարժիչով պարապլաններ օգտագործելու հնարավորությունը։

Բրիտանական բանակի հրամանատարության կարծիքով՝ այս մեթոդը որոշ դեպքերում շատ ավելի նախընտրելի է, քան ինքնաթիռից դեսանտավորումը. շարժիչավոր պարապլան ունեցող դեսանտնիկին օդանավակայան պետք չէ։ Թռիչքի համար նրան բավական է լեռան լանջն ու համընթաց քամին, հաղորդում է Techcult-ը։ «Թռիչքի» պատրաստ լինելու համար դեսանտնիկին պետք է ոչ ավելի, քան ութ րոպե։ Բարենպաստ պայմաններում նա կկարողանա թռչել ավելի քան 320 կմ։

Նախագծի մասնակիցներն են բրիտանական Blakcro ստարտափը, UK Defence Innovation-ը և Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը։ Ուսումնասիրվում է պարապլանի կատարելագործման հնարավորությունը՝ Blakcro-ում մշակված տիտանե շրջանակի մեջ տեղադրված նոր օդափոխիչի հաշվին, որը թևի հետ միասին տեղավորվում է հատուկ տարողունակ ուսապարկի մեջ։

Սկզբում դեսանտմիկը, կանգնած լինելով քամուն հակառակ, հագնում է պարաշյուտ-թևը։ Այդ ընթացքում շարժիչը (էլեկտրական կամ ներքին այրման) աշխատում է պարապ ընթացքով կամ անջատված է։ Երբ դեսանտիկն օդ է բարձրանում, շարժիչը գործարկվում է՝ հետագա արագությունը կարգավորելու և մանևրելու հնարավորությամբ։

Գաղտնիք չէ, որ պարապլանը շարժիչի հետ միավորելու գաղափարն արդեն մի քանի տասնամյակի պատմություն ունի։ Բավական է հիշել բոնդապատման «Ամբողջ աշխարհը քիչ է» ֆիլմերից մեկը, որտեղ Ջեյմս Բոնդը խիզախորեն կռվում է իր թշնամիների դեմ՝ հագեցած լինելով շարժիչավոր պարապլանով։

Բրիտանական ռազմական գերատեսչության տվյալներով՝ ծովային հետևակայինների կամ օդադեսանտային զորքերի մարտիկների կողմից օգտագործելիս հիմնական շեշտը դրվել է ռադիոլոկացիոն և ձայնային ցածր նկատելիության վրա, ինչը նրանց թույլ կտա ներթափանցել հակառակորդի թիկունք մինչև 322 կմ հեռավորության վրա։