Արհեստական բանականության սպառնալիքների մասին նարատիվների տարածումը, առճակատումն ու անբարեխիղճ մրցակցությունը կարող են միայն խոչընդոտել արհեստական բանականության գլոբալ կառավարման գործընթացին, ինչը չի բխում որևէ մեկի շահերից։ Այս մասին հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գո Ծյակունը՝ մեկնաբանելով ոլորտի առաջատար ընկերությունների ղեկավարների կողմից վերջերս հնչեցված՝ ԱԲ տեխնոլոգիաների զարգացումը դանդաղեցնելու կոչը։

«ԱԲ-ի զարգացումը վերաբերում է ողջ մարդկության բարեկեցությանը, և բոլոր կողմերը պետք է համատեղ նպաստեն ԱԲ-ի բաց և ներառական զարգացմանը՝ ի շահ մարդկանց և բոլորի համար»,- նշել է Գո Ծյակունը, հաղորդում է Սինհուան։

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Anthropic-ի գլխավոր տնօրեն Դարիո Ամոդեյը շաբաթ օրը արհեստական բանականությամբ զբաղվող ընկերություններին կոչ է արել դանդաղեցնել այն տեմպերը, որոնցով կատարելագործվում են ԱԲ մոդելների հնարավորությունները, քանի որ տեխնոլոգիայի նկատմամբ վերահսկողությունը կորցնելու մտավախություն կա։ Նրա հետ համաձայնություն են հայտնել xAI-ը ղեկավարող Իլոն Մասկը և OpenAI-ի համահիմնադիր Սեմ Ալթմանը։