News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 15
Տեսնել լրահոսը

Մայիսի 18-ին, ժամը 10:22-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 33-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայութունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Է․ Վ․, ծնված 1999 թ.) և «ZIL» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ռ․ Խ․, ծնված 1984 թ.). կան տուժածներ:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդ Է․ Վ․-ն դուրս է բերվել արգելափակումից: Վարորդները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել «Opel» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ