News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Տոկաեւի հետ եւ շնորհավորել նրան ծննդյան օրվա կապակցությամբ, տեղեկացրել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Նշվել է, որ զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերությունների որոշ հարցերի եւ տարբեր ձեւաչափերում կայանալիք շփումներին։

«Հաստատվել է ռուս-ղազախական դաշնակցային հարաբերությունների եւ ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման երկկողմ տրամադրվածությունը։

Վլադիմիր Պուտինը նաեւ իր տպավորություններն է ներկայացրել Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած եւ երեկ ավարտված պետական այցի մասին։ Մինչ այդ Ռուսաստանի նախագահը Կասիմ-Ժոմարտ Տոկաեւին շնորհավորական հեռագիր էր ուղարկել»,- նշվել է Կրեմլի հաղորդագրությունում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ