News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Թայվանի նոր առաջնորդ Լայ Ցին Դեն և նրա տեղակալ Սյաո Բի Կիմը օտարերկրյա բարձրաստիճան հյուրերին, այդ թվում՝ նախագահներին և թագավորին, հրավիրել են մայրաքաղաք Թայբեյի «Չիշան» ֆերմայում մանր ծովախեցգետնի որսի, գրում է AFP-ն։

Տեսախցիկների առջև կիրակնօրյա ձկնորսների անսովոր խումբը հանգիստ տեսք ուներ՝ նստած փակ լճակի շուրջը գտնվող աթոռակների վրա, մինչ սևազգեստ օգնականները խայծը կապում էին նրանց կարթաթելին:

Այնուհետև Լայը, Սյաոն և նրանց հյուրերը, այդ թվում՝ Թայվանի հետ դիվանագիտական ​​հարաբերություններ պահպանող մի քանի երկրների ղեկավարներ, համբերատար սպասում էին, թե երբ ծովախեցգետինը խայծը կուլ կտա։

Լայը իր հյուրերին ծովախեցգետնի որսի մի քանի արժեքավոր խորհուրդներ տվեց։

«Սկզբում ծովախեցգետինը խաղում է խայծի հետ, այնպես որ նախքան կարթաթելը քաշելը սպասեք, մինչև դրանք կուլ տան այն», - բացատրել է նա:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ