News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը Գազայի հատվածի կարգավորման վերաբերյալ կառուցողական հանդիպում է անցկացրել Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի հետ: Բանակցության արդյունքների մասին Սալիվանն ավելի ուշ հայտնել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին։

Ըստ Սպիտակ տան հայտարարության՝ Սաուդյան Արաբիա այցից հետո Սալիվանը Երուսաղեմում բանակցություններ է վարել իսրայելցի առաջնորդների հետ: Ըստ «Ամերիկայի ձայն»-ի՝ բանակցությունների ընթացքում նա խոսել է Իսրայելին, ինչպես նաև պաղեստինյան ժողովրդին հասանելի ներուժի մասին։ ԱՄՆ նախագահի խորհրդականն Իսրայելում քննարկել է Գազայում ռազմական գործողության առաջընթացը և կարևորել քաղաքացիական բնակչության շրջանում զոհերը նվազագույնի հասցնելու անհրաժեշտությունը։

Սալիվանը կրկնել է, որ Իսրայելը պետք է իր ռազմական գործողությունները կապի քաղաքական ռազմավարության հետ, որը կարող է Գազայի համար ավելի լավ ապագա ապահովել, ինչպես նաև նպաստել ՀԱՄԱՍ-ի վերջնական պարտությանն ու բոլոր պատանդների ազատ արձակմանը: Բանակցությունների ընթացքում Սալիվանը վերահաստատել է Ռաֆահի վերաբերյալ ԱՄՆ նախագահի դիրքորոշումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ