News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«Ազատություն քաղբանտարկյալներին» վանկարկումներով և ցուցապաստառներով մի խումբ քաղաքացիներ հավաքվել էին Երևանի քրեական դատարանի առջև, որտեղ քիչ հետո կմեկնարկի քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով դատական նիստը։

Վազգեն Սաղաթելյանի փաստաբան Արսեն Բաբայանը հույս հայտնեց, որ կիրականացվի արդարադատություն։

«Ակնկալում եմ, որ կիրականացվի արդարադատություն և կվերացվի խափանման միջոցը կամ կփոխվի, և կալանքից դուրս կգան։ Միշտ էլ լավատես եմ, դատարանի կանխավարկածով եմ առաջնորդվում, որ դատարանը կիրականացնի արդարադատություն, իսկ այդ դեպքում տղաները ոչ միայն հիմա պետք է ազատվեն, այլև չլինեին ընդհանրապես ազատազրկված»,-լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արսեն Բաբայանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ