News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Հայաստանն ուզում է ուժեղանալ, ամրապնդել իր սահմանները, հզոր պետություն դառնալ, Հայաստանի քաղաքացիները, պատգամավորները, կուսակցությունները խանգարում են դրան: Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, Ազգային ժողովում նիստի ժամանակ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։

«Մեզ մոտ կարծիք է ստացվում, որ մեր գործընկերները եւ ՀՀ շատ քաղաքացիներ ծառայում են այլ պետությունների: Մի մասն ուղղակի ծառայում է պայմանագրային հարաբերությունների արդյունքում, մի մասը չգիակցելով՝ իր ընկերներին լսելով։

Տարիներ հետ գնանք ու տեսնենք, թե մեր երկիրը ովքեր են ղեկավարել ու տեսնենք, թե ինչ ձևով էին վերաբերվում այն մարդկանց, ովքեր մի օտար երկրի անուն էին տալիս կամ մի օտար երկրի հետ հարաբերություն էին ունենում, շատ վատ էին վարվում՝ կա՛մ այդ մարդիկ բանտում էին հայտնվում, կա՛մ այդ մարդիկ մահանում էին, կա՛մ՝ ունեզրկվում։ Եթե դուք ձեր չափը չճանաչեք եւ խանգարեք ՀՀ զարգացմանը,  ձեզ հետ նույն գործիքներով կխոսենք: Դուք պետք է ձեր չափը լավ ճանաչեք։ Այն գործիքները, որը դուք 20 տարի կիրառել եք, կկիրառվի ձեր դեմ:

Ես որպես Հայաստանի քաղաքացի, որն ունի ընտանիք, զավակներ, թոռներ, ամեն ինչ անելու եմ, որ Հայաստանը լինի հզոր, ուժեղ: Իսկ մնացած հորինվածքները, որոնք հորինում եք՝ սահմանները, հողերը տվեցին, դրանք նրա համար են, որպեսզի շատ լավ կարողանաք հասարակությանը գցել մոլորության մեջ»,- ասաց Խաչատուր Սուքիասյանը։

Նա նաև նշեց, որ «ամենավատ վնասը տվել եք Ղարաբաղի քույրերին, եղբարներին, երբ նրանց հրավիրել եք ձեր միտինգին»։

«Նրանք Հայաստանի այն քաղաքացիների, գործարարների ջանքերի ու հարկերի շնորհիվ են կարողանում համապատասխան նպաստը ստանալ, բնակարանները, տները, որոնք ապագայում կունենան, մինչև այսօր, որոնք ֆինանսական ոչ մի խնդիր չունեն։ Շատ մեծ վատություն եք անում»,- ասաց ՔՊ-ական պատգամավորը։

Նա իր ելույթում ասաց. «Որպես Հայաստանի քաղաքացի, որն ամեն ինչից տեղեկացված է, 44-օրյա պատերազմի ժամանակ միտումնավոր մարդիկ տեղերը տվել են, որպեսզի մեր զինվորներին սպանեն։ Ինչո՞ւ։ Որպեսզի այդ ժամանակվա իշխանությունը  պարտվի, որպեսզի կարողանան որոշ քաղաքական ուժեր, մարդիկ...

Ես այնտեղ եմ եղել, դուք էլ գիտեք, որ սեպտեմբերի 29-ին եղել եմ այնտեղ, Ղարաբաղի նախագահի համապատասխան բունկեր էր կոչվում, այնտեղ եղած ժամանակ տեսել եմ Սամվել Բաբայանին, որ այդ մտքերն ասել է այդ ժամանակվա գործող Ղարաբաղի նախագահին։ Ես ոչ մի բան ինձանից չեմ հորինում»։

Ընդդիմադիր պատգամավորները տեղից սկսեցին  հակադարձել ՔՊ-ականին, նիստը նախագահող ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը պահանջեց լռություն պահպանել դահլիճում։

«Ես ասում եմ՝ արդեն չափ կա։ Ընդդիմություն եք, պետք է այդ իրավունքներն ունենաք, բայց չափ կա։ Սա պետություն է, կարո՞ղ է գիտեք ինչ-որ տեղից բերել եք, ոնց ուզեք, ինչ ուզեք կանեք։ Լավ, մի րոպե, լռեք, արդեն...

Ես ձեզ զգուշացում եմ ու զգուշացում եմ որպես Հայաստանի քաղաքացի։ Ուզում եմ իմ երկրում մարդիկ հանգիստ ապրեն, Հայաստանն ուժեղանա, իր հարևանների հետ ունենա բարիդրացիական հարաբերություններ, հզոր բանակ, բայց ոչ մեկի հետ չկռվի։

Կարևոր բան էլ ասեմ։ Դուք գիտե՞ք, որ 500 միլիոն դոլար  համապատասխան միջազգային կառույցները Հայաստանի տարբեր ծրագրերի համար գումարներ էին հատկացնում։ Ոչ մեկիդ  մտքով չի անցնո՞ւմ, հետո ինչու ասացին՝ թափով գնացեք օպերայի շենքը գրավեք, օպերայի շենքում մի թույլ տվեք։ Ինչո՞ւ։ Որովհետև այդ գումարները գալու էին Հայաստանի տարբեր ճյուղերի զարգացման համար, դա գեներացիա էր ապահովելու։

Ու դուք  պատկերացնում եք, թե դա պատահական է ստացվել, երբ Հայաստանում 30 տարվա պատմության մեջ առաջին անգամ Եվրոպայի զագացման և վերակառացման բանկի տարեկան ժողովն է ընթացել, որտեղ 2000-ից ավելի հրավիրյալներ են եղել, 2000-ն էլ տարբեր ֆինանսական կազմակերպությունների, բանկերի աշխատակազմում են։ Մտածված է, որպեսզի Հայաստանը ինքնուրույնություն չունենա, գումարներ չվերցնի, բյուջեի խնդիրները չլուծի, գեներացիա չապահովի։

Մի բան ևս նշեմ՝ եկեք բոլորով իրար հետ հավաքվենք, Հայաստանն ուժեղացնենք։ Այդ իշխանության  ձգտելը... ես չեմ կարծում, որ դա ստացվելու է, քանի որ Հայաստանի քաղաքացիները գիտակցին են»,- ասաց Խաչատուր Սուքիասյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ