News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ԵՄ երկրներին, ինչպես նաև ԱՄՆ-ին անհրաժեշտ է ապաօլիգարխացում՝ իրենց ազգային շահերն ավելի լավ պաշտպանելու համար: Նման կարծիք է հայտնել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Վրաստանի հանրային հեռարձակողի առաջին ալիքին տված հարցազրույցում։

«Հույս եմ հայտնում, որ մեր թիմը սրան լավատեսորեն է նայում, որ առաջին հերթին ԵՄ-ն ապաօլիգարխացում է իրականացնելու։ Միացյալ Նահանգները եւս կարող է հասնել ապաօլիգարխացման և կկարողանա ավելի հուսալիորեն պաշտպանել սեփական ազգային շահերը։ Այսինքն՝ և՛ Միացյալ Նահանգների, և՛ ԵՄ առանձին երկրների և ամբողջ Եվրամիության շահերը»,- ասել է Կոբախիձեն։

Ինչպես նշել է վարչապետը, այսօր մեծ խնդիր կա, որ երկրների ինքնիշխանությունը ճնշման տակ է։ «Մենք հուսով ենք, և լավատեսության հիմքեր ունենք, որ առաջիկա տարիներին Եվրամիությունը կկարողանա ազատվել այդ վնասակար պրակտիկայից և տեղի կունենա ԵՄ-ի և ԱՄՆ-ի ապաօլիգարխիզացիա»,- նշել է վարչապետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ