News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ընտրական շտաբը չորեքշաբթի Daybook սերվիսում հայտարարություն է տեղադրել ընտրարշավի ինտերնետ-կոնտենտի, այդ թվում մեմերի կառավարման մենեջեր փնտրելու մասին։

Ինչպես նշել է The Washington Times թերթը, ԱՄՆ նախագահը որոշել է պայքարել երիտասարդ ընտրողների համար, իսկ նրա նախընտրական արշավը «ձգտում է խոսել երիտասարդության լեզվով»։ Վերջերս նախագահի X-ի էջում հրապարակվել է վիդեոմեմ, որի կադրերում նրա նախորդը՝ Դոնալդ Թրամփը, 2020թ. բանակռիվների ժամանակ պնդում էր, որ ֆոնդային շուկան կփլուզվի, եթե Բայդենը հաղթի ընտրություններում։ Անցած շաբաթ Dow Jones-ի ինդեքսը առաջին անգամ գերազանցել է 40 հազար կետը։ ԱՄՆ գործող նախագահը նաեւ սոցցանցում տեղադրել է մեմ, որտեղ պատկերված է պաղպաղակ L տառով փայտիկով (loss-պարտություն)՝ քննադատելով Թրամփին։

CNN հեռուստաընկերության ապրիլի վերջին անցկացրած հարցման համաձայն՝ Թրամփը Բայդենից 11 տոկոսային կետով առաջ է անցնում 18-34 տարեկան ամերիկացիների շրջանում՝ չնայած երիտասարդ ընտրողները սովորաբար աջակցում են Դեմոկրատական կուսակցությանը։ Շատ փորձագետներ դա կապում են այն բանի հետ, որ Բայդենն աջակցում է Իսրայելին, որը ռազմական գործողություններ է իրականացնում Գազայի հատվածում։ Ամբողջ երկրի բուհերում տեղի են ունենում պաղեստինամետ հանրահավաքներ։

ԱՄՆ նախագահի ընտրությունները տեղի են ունենալու նոյեմբերի 5-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ