News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Փաստաբան Վարազդատ Հարությունյանն անդրադարձել է նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում Պապ թագավորի վերաբերյալ արած հայտարարությանը:

Նա, մասնավորապես, գրել է. «Պապը 371 թվականին Ձիրավի ճակատամարտում հռոմեացիների աջակցությամբ պարտության է մատնել երկիրը նվաճած պարսկական զորքերին, ինչի շնորհիվ դարձել է հայոց թագավոր։ Իշխելով երկրի համար արտաքին և ներքին ծանր պայմաններում՝ Պապը կարողացել է վերամիավորել Հայաստանից անջատված ծայրագավառները:

Ըստ որոշ կարծիքների՝ Պապ թագավորի օրոք հայոց բանակի թիվը հասնում էր 90.000-ի։

Իսկ դու ի՞նչ ես արել բացի երկիրը քաղաքական լուսանցքում թողնելուց, կտոր-կտոր հանձնելուց, բոլորին պառակտելուց ու սեփական ժողովրդիդ կանխորոշված պատերազմով սպառնալուց»:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ