News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 14
Տեսնել լրահոսը

Խորհրդային ժամանակներից մեր մեջ կա պետական եւ սեփականի միջեւ ճեղքը. Այն, ինչը պետական է, այլ կերպ ենք ընկալում, այն, ինչ սեփական է, այլ կերպ ենք ընկալում: Այս մասին այսօր՝ մայիսի 23-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա սոցիալական ծագման հետ այնքան էլ ուղղակի կապ չունի: Երբ մարդը բնակարան է վերանորոգում, մեկը ծախսում է 500 հազար դրամ, մյուսը մի քիչ ավել, կամ պակաս: Հիմա գնում, մտնում ենք դպրոց, բանաձեւ դուրս բերենք, թե մեկ քմ-ի վրա ինչքան գումար է ծախսվում: Տեսանք՝ ինչ ծորակ ու սալիկ է դրված: Հետո գնանք նույն գնային սեգմենտի մեջ մի մասնավոր տուն, որը սոցիալական նույն նշաձողի մեջ են: Եվ եթե այդ երկու ծորակները վիզուալ նայենք, իրենց մեջ մեծ տարբերություն կա:

Այս սոցիալ-գհոգեբանական մակարդակում մենք չնք կարողանում այս խնդիրը հաղթահարել:

Վերցնենք սովորական գնդակը. Քաղաքացու՝ իր երեխայի համար գնած գնդակը եւ մեր ընթացակարգերով ձեռք բերած գնդակը դնենք իրար կողք, արդեն այդ տարբերությունը կզգանք: Ես չգիտեմ՝ կառավարության որ որոշման մեջ ինչ փոխենք, որ էս խնդիրը լուծվի:

Դա ամեն տեղ է, աթոռ կլինի, սեղան կլինի, ծորակ կլինի, գիրք կլինի: Մենք պետք է այս ուղղությամբ աշխատենք»,-ասաց նա:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նկատեց, որ ապրանքների տեխնիկական բնութագրերը պետք է ավելի պատշաճ գրվեն. «Մեծ աշխատանք ունենք անելու ստանդարտները նկարագրելու առումով»,-ասաց նա:

Փաշինյանը շարունակեց թեման. «Երեխաները միշտ չէ, որ դպրոցի ծորակին վերաբերվում են այնպես, ինչպես կվերաբերվեն իրենց տան ծորակին։

Ես ոչ մի տեղ չեմ հանդիպել, որ մեկը իրենց տանը դանակով իր անունը սեղանի կամ աթոռի վրա գրել է, բայց տասնյակ դպրոցներում ու համալսարաններում տասնյակ անուններ ենք տեսնում: Հետաքրքիր բան է, էլի, օրինակ, ձեր տանը ինչո՞ւ չես գրում, եթե դրա մեջ խորը իմաստ կա»:

Նա նշեց, թե ոչ մեկ իր տան պատին չի գրում, որ այսինչն ու այնինչը 2016 թվականի ապրիլի 8-ին տոլմա կերան, բայց, չգիտես՝ ինչու, եկեղեցու կամ պատմամշակութային կառույցների պատերին գրում են. «Ծիծաղում ենք, բայց սա վարվելակերպ է, մենք պետք է հասկանանք, թե ինչն է պատճառը, պետք է հետազոտություն անենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ