News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոցի թիվ 3 հասցեում գտնվող 0.431 հա հողամասն ու հողամասի վրա կառուցված շենք-շինությունը կամրացվի մանկատանը։ Այս մասին այսօր՝ մայիսի 23-ին, կառավարության նիստի ժամանակ նշեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:

Նրա խոսքով, գույքի շուկայական արժեքը մոտ 30 միլիոն դրամ է։

«Դատախազությունն առաջարկել է  եւ դա ընդունվել է, որպեսզի գույքն անժամկետ ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացվի «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ին։ Մանկատունը չի կարող գույքը հանձնել վարձակալության կամ որևէ իրավունքով տրամադրել այլ անձանց։ Անշարժ գույքը շահագործվելու է մանկատան երեխաների կրթական, սպորտային, մշակութային միջոցառումներն ու նրանց այլ ժամանցը կազմակերպելու նպատակով»,- ասաց նա։

Դատախազը տեղեկացրեց, որ գույքը նախկինում պատկանել է Գավառի մանկատան նախկին տնօրենին, ինչը ձեռք էր բերվել օրենքի խախտմամբ, կա քրեական վարույթ. «գույքը նորից չափագրվել է, որովհետեըւ այնտեղ կար ապօրինի կռուցված շենք-շինություն: Սկզբում ես մտադրություն ունեի շենքը հիմնահատակ քանդելու, որովհետեւ գույքը կառուցված էր 60 հոդվածի սահմանափակում ունեցող տարածքում՝ մանկատանը պատկանող այգում, բայց հետագայում քննարկեցինք, որ ավելի ճիշտ կլինի որ այս պահին որպես  գարեջրատուն ծառայող տարածքը տալ մանկատանը, որպեսզի մանկատունը կարողանա իր ծրագրերն իրականացնել երեխաների համար»,-ասաց դատախազը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ