News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ Հայաստան է եկել Միավորված ազգերի կազմակերպության եվրոպական տնտեսական հանձնաժողովի փորձագետների պատվիրակությունը։

Կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ միջազգային փորձագետներն ուսումնասիրում են քաղաքաշինության, հողային ռեսուրսների կառավարման, տարածքային համաչափ զարգացման և բնակարանաշինության խնդիրները և այդ ոլորտների զարգացման հնարավորությունները։ Հետազոտական աշխատանքների արդյունքներով Քաղաքաշինության կոմիտեի հետ համագործակցությամբ մշակվում է «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, բնակարանային տնտեսության և հողային ռեսուրսների կառավարման վերաբերյալ երկրի նկարագիր» փաստաթուղթը։ Այդ նպատակով Քաղաքաշինության կոմիտեն կազմակերպել է պատվիրակության հանդիպումները պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ։

Ավելի քան մեկշաբաթյա այցի ընթացում բազմաթիվ քննարկումների, ուսումնասիրությունների արդյունքներն ամփոփվել են Քաղաքաշինության կոմիտեում շահագրգիռ կառույցների մասնակցությամբ կայացած հանդիպման ժամանակ։ Փորձագետները ներկայացրել են 2017 թվականին ընդունված «Երկրի նկարագիր» փաստաթղթի շրջանակում իրագործված ծրագրերի վերաբերյալ իրենց գնահատականը, դիտարկել ներկա իրավիճակը, մարտահրավերներն ու հնարավորությունները։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել հետազոտության շրջանակում կոմիտեի և միջազգային փորձագետների հետ համագործակցած գործընկերներին, ինչպես նաև՝ ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչներին՝ կարևոր ոլորտների զարգացման վերաբերյալ առաջարկների նոր փաթեթ մշակելու համար։ Նա ընդգծել է, որ միջազգային փորձագետների խորհրդատվական ցուցումները կօգնեն ճիշտ կազմակերպել զարգացման ծրագրերն առանցքային ուղղություններով։ Այդ նպատակով առանձնահատուկ կարևորվում են տարածքային համաչափ զարգացմանը, տարածքների արդյունավետ օգտագործմանը, ենթակառուցվածքների զարգացմանը, սոցիալական բնակարանային ապահովմանը, վերաբերող, ոլորտային տվյալների էլեկտրոնային հասանելիության ապահովմանը վերաբերող հարցերը։

Քաղաքաշինության կոմիտեն շարունակելու է տարվա ընթացքում համակարգել փորձագետների հետ աշխատանքը։ Նախատեսվում է, որ Երկրի նկարագիր փաստաթուղթը պատրաստ կլինի հոկտեմբերին և կներկայացվի Ժնևում ՄԱԿ ԵՏՀ քաղաքաշինության, բնակարանաշինության և հողերի կառավարման կոմիտեի նստաշրջանի ժամանակ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման աջակցության ծրագրերի համար հատկացվեց եւս 6,5 մլն դրամ՝ 880 շահառուի համար
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 20-ի նիստում որոշեց երեխա ունեցող ընտանիքների...
Տեղեկատվական շտեմարանների հետազոտման արդյունքում իրացման շրջանառությունները թաքցնելու նոր հանգամանքներ են հաստատվել.ՊԵԿ
Միևնույն ժամանակ տնտեսվարողների կողմից նույնիսկ ապառիկ եղանակով իրացված ապրանքների արժեքներն ոչ ամբողջական են ներառվել հարկային մարմին...
Նոր դրամաշնորհ Եվրահանձնաժողովի կողմից՝ Հայաստանի համար. Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 72 մլն
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 20-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի,…
«Փաստ». Ո՞ւր է տանում պետական պարտքի կշռաքարերի ավելացումը
Տարածաշրջանի երկրների պետական պարտքը ՀՆԱ-ի հետ հարաբերակցությամբ բավական ցածր դիրքերում է, իսկ...
Արագածոտնի մարզպետարանում քննարկվել է մանր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը
Ծրագիրը նախատեսվում է մեկնարկել 2025 թվականին, որի ընթացքում համարակալվել և հաշվառվելու է շուրջ 1 մլն, իսկ 2026 թվականին՝ 700 հազար մանր…
Դոլարի փոխարժեքը մի փոքր նվազել է. եվրոն ու ռուբլին թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 19-ին, կազմել է…
Ամենաշատ